Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Պուտինը նախ ևս մեկ անգամ շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Հայաստանը մեր դաշնակիցն է, գործընկերը: Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է: Վերջին շրջանում նկատվում է առևտրաշրջանառության աճ: Աճում են ՀՀ-ից ռուսական շուկա գյուղմթերքի մատակարարման ծավալները: Դա շատ լավ դինամիկա է: Ես ակնկալում եմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն դա պահպանել, այլև բազմապատկել: Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները նախկինի պես կզարգանան: Մենք նույնքան ակտիվորեն կաշխատենք միջազգային հարթակում` սկսած ՄԱԿ-ից, վերջացրած տարածաշրջանային կազմակերպություններով»,- ասել է ՌԴ նախագահը:
Նիկոլ Փաշինայնը շնորհակալություն է հայտնել Պուտինին ջերմ խոսքերի համար և նշել, որ ուրախ է պաշտոնը ստանձնելուց օրեր անց նրա հետ հանդիպման հնարավորություն ունենալ, քանի որ կան քննարկման ենթակա հարցեր, սակայն կան նաև հարցեր, որոնք քննարկման ենթակա չեն, օրինակ` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները, և ոչ ոք ՀՀ-ում հարցականի տակ չի դրել ու չդնի այդ հարաբերությունների կարևորությունը: «Մենք էներգիա ունենք` այդ հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար` և' քաղաքական, և' առևտրատնտեսական տեսանկյունից»,- ասել է նա:
Փաշինյանը նաև բարձր է գնահատել ՌԴ-ի հավասարակշիռ դիրքորոշումը, որը եղել է Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի ժամանակ, նշելով, որ այն շատ կառուցողական էր:
Նա նաև շնորհավորել է Պուտինին մայիսյան տոների կապակցությամբ: