Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ղրղզստանի առաջնորդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել: «Համոզված եմ, որ մեր աշխատանքով նոր թափ կհաղորդենք հայ-ղրղզական ավանդական հարաբերություններին»,- ասել է Սոորոնբայ Ժեենբեկովը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և մաղթանքների համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը տրամադրված է կառուցողական քայլերի՝ երկու երկրների միջև փոխգործակցությունը խթանելու համար: Վարչապետը կարևորել է տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակին: «Մենք լի ենք էներգիայով արդյունավետ աշխատանք իրականացնելու համար: Երկու երկրների փոխգործակցության ընդլայնման գործում առկա է չիրացված մեծ ներուժ, ու պետք է քայլեր իրականացնել այդ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են երկու երկրների կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: