|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը երկրի ողջ տարածքում նստացույց է հայտարարել:
Ըստ Demokrathaber-ի՝ Կ.Պոլսի ցուցարարները փակել են Թաքսիմի հրապարակը՝ պարզելով երկրում արդեն 7-րդ անգամ երկարաձգվող արտակարգ դրության դեմ իրենց վրդովմունքն արտահայտող պաստառներ: Հրապարակում են մեծ թվով ոստիկանական ուժեր:
«Մենք ժողովրդավարություն ենք ուզում, ոչ թե արտակարգ դրություն: Մենք ցանկանում ենք մեր ձայնը լսելի դրաձնել»,-հայտարարել է ընդդիմության՝ Ստամբուլի շրջանի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն՝ հավելելով, որ երկրի տարբեր շրջաններում նստացույցերը շարունակվելու են: