Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ անսպասելիորեն Բաղրամյան փողոցից Ոստիկանության հատուկ նշանակության վաշտի մի խումբ ծառայողներ վազքով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա։ Նրանց հետևեցին մի խումբ ցուցարարներ և լրագրողներ՝ պարզելու, թե ուր են նրանք շտապում և ինչ է կատարվել, սակայն ծառայողները պատասխանեցին, որ իրենք պարզապես շրջայց են կատարում։
Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետեր Հունան Պողոսյանն ու Լևոն Երանոսյանը։
Շուտով Մաշտոցի պողոտայում հայտնվեց աչքի հատվածում առկա վնասվածքով մի տղամարդ, ով բարձրախոսով հորդորեց քաղաքացիներին վերադառնալ Բաղրամյան պողոտա, սակայն ցուցարարները չհավատացին նրան և սկսեցին սուլել, տղամարդը հայտարարեց, «Ես ձեզնից մեկն եմ, եկեք բարձրանանք Բաղրամյան, մեր երթը շարունակենք»։
Այս պահին ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակը։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաստիացնում է, որ արտառոց ոչինչ չի եղել և հորդորում է ցուցարարներին վերադառնալ Բաղրամյան պողոտա:
Ոստիկանությոնը հորդորում է է ազատել Ֆրանսիայի հրապարակը և չխոչընդոտել տրանսպորտի երթևեկությանը: