Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս»-ը հրապարակել է Պոլսո Հայոց պատրիարքարանի `2017 թվականի բյուջեի հաշվետվությունը, որը ներկայացվել է Սուրբ Զատկի առիթով պատրիարքարանում ընդունելության ժամանակ:
Համաձայն հաշվետվության՝ 2017-ին պատրիարքարանը ծախսել է 1 մլն 787 000 թուրքական լիրա (մոտ 43000 դոլար)՝ նախատեսված 1 մլն 739 000-ի փոխարեն՝ այսպիսով 48 059 լիրայի (մոտ 11.000 դոլար) պակասորդ տալով:
Այս թիվը 2016 թվականի տվյալների հետ համեմատելով՝ հայտնի է դառնում, որ այդ գումարները հիմնականում ծախսվել են «հասարակայնության հետ կապերի զարգացման» համար: Ուշագրավ է, որ գումարների մեծ մասը ծախսվել է մինչ 2017-ի մարտի երկրորդ կեսը, այսինքն` այն ժամանակ, երբ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված ու վերջերս Ստամբուլից հեռացած Գարեգին Բեքչյանը դեռ Պոլիս չէր ժամանել:
«Ակօս»-ը հիշեցնում է նաև այն փաստը, որ Պոլիս ժամանած Բեքչյանը հայտնել էր, որ իրեն չեն տրամադրվել պատրիարքարանի բյուջեի հետ կապված համապատասխան հաշվետվությունները։ Այս ամենից պարզ է դառնում, որ այդ գումարները տնօրինվել են պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ պատրիարքարանը մեծ գումարներ է տրամադրել Պոլսի «Ժամանակ» և «Մարմարա» թերթերին, որոնք ակնհայտորեն աջակցում են Աթեշյանին և հաճախ հրաժարվում լուսաբանել Աթեշյանի դեմ միջոցառումները: