Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թույլատրել է ռուսական շուկա արտահանել հայկական արտադրության հում ապխտած մսամթերք, ինչպես նաև ավանդական սուջուխ և բաստուրմա: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության երկարատև բանակցությունների արդյունքում 2014 թվականի նոյեմբեր 12-ից սկսած ԵԱՏՄ ռեեստրում գրանցված մսամթերք արտադրող և/կամ վերամշակող տնտեսավարողները կարող են վերսկսել 72OC և ավելի բարձր ջերմաստիճանում վերամշակված մսամթերքի արտահանումը ՌԴ:
Հիշեցնենք. որ մսամթերքի արտահանումը ՌԴ արգելվել էր դեռևս 2007 թվականին՝ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության բռնկման պատճառով: Բանակցությունների արդյունքում այս տարվա մայիսի 15-ից հնարավոր է դարձել ռուսական շուկա արտահանել բաստուրմա արտադրատեսակը, իսկ սեպտեմբերի 22-ից՝ նաև հայկական արտադրության հում ապխտած մսամթերքը և սուջուխը: Վերաբացման հիմք են հանդիսացել ռուս գործընկերների հետ իրականացված համատեղ ուսումնասիրությունները, ինչպես նաև երկրում տիրող անասնահամաճարակային կայուն իրավիճակը:
Շարունակվում են ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ համատեղ աշխատանքները՝ կենդանական ծագման հումքի և մթերքի արտահանման ծավալներն ընդլայնելու և շուկայում հայկական բրենդի ուրույն դիրքն ապահովելու ուղղությամբ: