ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը պետքարտուղար Մայք Պոմպեոյին հունվարի 14-ին հրավիրել է Կոնգրես՝ Իրանի վերաբերյալ հրապարակային լսումների. ըստ yerkir.am-ի` հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն` կոնգրեսականի` հանձնաժողովի կայքում հրապարակված նամակին հղումով:
Պոմպեոյին ուղղված նամակում Էնգելը նշել է, որ լսումների նպատակը Կոնգրեսի վերահսկողական գործառույթների կատարումն է այն քաղաքականության վրա, որ վարում է գործադիր իշխանությունը՝ ռազմական ուժ գործադրելով Ղասեմ Սոլեյմանիի, շիա աշխարհազորայինների եւ Իրաքում ու տարածաշրջանում այլ թիրախների դեմ:
Բացի դրանից` հանձնաժողովին հետաքրքրում է, թե ինչու Է Թրամփի վարչակազմը կարծում, թե Իրանի վրա առավելագույն ճնշման իր արշավը եւ վերջերս իրականացված ավիահարվածները Թեհրանին կբերեն բանակցությունների սեղանի շուրջը եւ կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:
Պոմպեոն դեռ չի պատասխանել` կմասնակցի՞ լսումներին, թե՞ ոչ: