|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Ելիսեյան պալատում աշխատանքային նախաճաշի ժամանակ պետք է կողք կողքի նստեին, սակայն վերջին պահին համապատասխան սխեման փոխվել է, և նրանք նստել միմյանց դեմ: Արդյունքում` երկու ղեկավարները չեն կարողացել կարճ զրուցե` ըստ նախատեսվածի: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է ռուսական պատվիրակությունում աղբյուրը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին, հայտնել է, որ նախագահերը միայն «Մինչ հանդիպում» են ասել միմյանց և բաժանվել:
Ինքը` Պուտինը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ, այնուամենայնիվ, կարճ շփում է ունեցել Թրամփի հետ:
Հիշեցնենք, որ նախագահները, ի թիվս այլ առաջնորդների, Փարիզում էին` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Տոնական միջոցառումների ժամանակ առաջնորդները միմյանց ձեռք են սեղմել: Թրամփին ողջունելու ժամանակ Պուտինը բթամատը վերև է պահել՝ հասկացնելով, որ ամեն ինչ ընտիր է:
Փարիզում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: