կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-21 16:47
Հասարակություն

Oրենքի հիմնական ուժը բարեփոխումների համալիր մուտքն է Հայաստան. նախարար

Oրենքի հիմնական ուժը բարեփոխումների համալիր մուտքն է Հայաստան. նախարար

Խորհրդարանում ավարտվեցին «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումները:

Եզրափակիչ ելույթում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ օրենքի նախագծի քննադատություններին: Նա նշեց, որ նախագիծը լայն քննարկումների փուլեր է անցել, և քննարկումների ընթացքում օրենքի մեջ կատարվել են սրբագրումներ: Ըստ Մկրտչյանի` ԱԺ ամբիոնից արված առաջարկները ևս կքննարկեն: Նախարարը նշեց, որ լսումների ընթացքում պետք է խոսվեր, թե որքանով է համալիր օրենքը, քանի որ օրենքի նախագիծը փորձում է համալիր փոփոխություններ անել:

«Համալիրի մասին չխոսվեց, խոսվեց միայն տեխնիկական հարցերի մասին, օրինակ` վարչապետն է նշանակում ԲՈւՀ-ի կառավարման խորհուրդը, թող կառավարությունը կամ նախարարը հաստատի: Ի վերջո, խորհուրդը մի տեղ պե՞տք է հաստատվի»,- ասաց նա:

Դիմելով Ազգային ժողովին` նախարարն ասաց. «Դուք ԱԺ եք, կոնսենսուսի եկեք: Ես միշտ պատրաստ եմ առարկայական կոնսենսուսի, չի եղել դեպք, երբ ֆրակցիան հրավիրի քննարկման, ես չմասնակցեմ»:

Նա նաև նշեց. «Խորհուրդների կազմը, կառավարման խորհուրդը` սրանք շատ ավելի երկրորդային են, օրենքի հիմնական ուժը բարեփոխումների համալիր մուտքն է Հայաստան, որը կփոխի բարձրագույն կրթության որակը»:

Ըստ Մկրտչյանի՝ Հայաստանում պետք է գործեն 15-20 խոշոր համալիրներ: «Դրա լավագույն օրինակը Դանիան է, որտեղ կան մի քանի խոշոր համալսարաններ, և դասախոսկան կազմի ոչ մի կրճատում չի եղել: 35-ի փոխարեն ունեն 8 միջազգային մակարդակի համալսարան: Հիմա օրենքով մենք այս խնդիրն ենք լուծելու»,- նշեց նախարարը: