կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-31 13:48
Հասարակություն

Հուլիսի 1-ի դրությամբ` Հայաստան մուտքն ու ելքը նվազել է 10 400-ով

Հուլիսի 1-ի դրությամբ` Հայաստան մուտքն ու ելքը նվազել է 10 400-ով

Հուլիսի 1-ի դրությամբ` Հայաստան մուտքն ու ելքը նվազել է 10 400-ով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ըստ նրա` այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 1 066 779 մարդու մուտք Հայաստան և 1 142 243 մարդու ելք Հայաստանից:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ելքերը նվազել են /նախորդ տարի` 1 164 00/, իսկ մուտքերն ավելացել են /1 078 000/: Ի դեպ, սրանք սահմանային գրանցումներն են, այսինքն` մեկը կարող է մի քանի անգամ ելք ու մուտք արած լինել»,-տեղեկացրեց Կույումջյանը:

Ըստ նրա` հանրապետությունում նվազել է նաև ամուսնությունների թիվը, առավել քիչ ամուսնություններ են գրանցվել Գեղարքունիքում և Տավուշի մարզում, իսկ Վայոց ձորում ամենաշատն են եղել ամուսնությունները: Սրան զուգահեռ, ինչպես տեղեկացրեց Կույումջյանը, ավելացել է ամուսնալուծությունների թիվը. թեև Գեղարքունիքի մարզում նվազել է ամուսնալուծությունների թիվը, Լոռու մարզում դրանց ամենամեծ թիվն է գրանցվել: