կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-24 10:22
Հասարակություն

Նպաստներն այս ամիս ուշացումով են տրվելու. «ՀԺ»

Նպաստներն այս ամիս ուշացումով են տրվելու. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է.«Երեկ մի խումբ բնակիչներ ահազանգել են «ՀԺ»-ին, որ աղքատության նպաստն  ուշանում է: Նպաստը սկսում են բաժանել ամեն ամսվա 23-ից սկսած, սա­կայն երեկ փոստի աշխա­տակիցները բնակիչներին ասել են, որ նպաստ դեռևս չկա ու պարզ չէ՝  երբ կլինի:

 Աշխատանքի և սոցիալական ապահովության նա­խարարության սոցիալական ապահովության վարչու­թյան պետ Աստղիկ Մինասյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նպաստներն այս ամիս ուշ­ացումով են տրվելու. «Ինչպես ցանկացած հունվար ամիս, այս տարի էլ մի փոքր ուշացումով կտրվեն, ցա­վոք սրտի»,-ասել է նա, վստահեցնելով, որ նպաստնե­րը կբաժանվեն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Աղքատությունը հաղթահարող կառավարութան՝ աղքատների հանդեպ այս վերաբերմունքը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: