Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Այս օրենքի հետ կապված` 63 ձայնի խնդիր չկար. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատական օրենսգրքին, այլ գործող դատական օրենսգրքում տեղի ունեցող փոփոխություններին:
«Կարծես թե դահլիճում ևս կար շփոթ, և քննադատություններ էին հնչում, որոնք այդ օրենքով չէին կարգավորվում: Ինչ վերաբերում է` արդյո՞ք սահմանադրական օրենք է գործող դատական օրենքում փոփոխություններ կատարելը, իմ կարծիքով` ոչ, սահմանադրական օրենք չէ»,- բացատրեց նախարարը:
Նա նաև հավելեց, որ սահմանադրական օրենք է այն կանոնակարգը, որով կարգավորվում է այս ԱԺ-ի աշխատանքը: «Սահմանադրական օրենք է նաև այն դատական օրենսգիրքը, որը ես այսօր ներկայացնում եմ, բայց ոչ այն փոփոխությունները, որ երեկ ներկայացնում էր իմ օգնականը, դրանք տարբեր են: Այն օրենսգիրքը, որը ես ներկայացնում եմ, անդրադարձ է կատարում Սահմանադրությամբ նախատեսված հարցերին»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը` ԱԺ նախագահ Բաբլոյանը հայտարարեց, որ սահմանադրական օրենք է, և հաստատելու համար հարկավոր է պատգամավորների ձայների 3/5-ը, Հարութունյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ շփոթմունքը հենց այդտեղից է եկել, սա սահմանադրական օրենք չէ: Որովհետև այն հարցերը, որ չեն կարգավորվում Սահմանադրությամբ, կարող ես կարգավորել այլ օրենքներով. անունը կդնես դատական օրենսգիրք, թե` որևէ այլ օրենք, ոչ մի տարբերություն չկա»:
Վերջում նախարարը հավելեց, որ տվյալ դեպքում իրականում 63 ձայնի պահանջ չկա, այն կա դատական նոր օրենսգրքի համար, որն ինքը ներկայացնում էր: