|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երկկողմ համագործակցության շրջանակում, դեկտեմբերի 3-ից 8-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն: Այցի շրջանակում գնդապետ Բաղդասարյանը հանդիպել է Կարաբինիերի շարժական և մասնագիտացված միավորների հրամանատար, գեներալ-գնդապետ Սաբինո Կավալիերիի հետ:
Այնուհետև, Լիվերնո քաղաքում Կարաբինիերի երկրորդ շարժական բրիգադի շտաբում կայացել է հանդիպում բրիգադի հրամանատարի և անձակազմի հետ: Այցի շրջանակում, Վիչենզա քաղաքում գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կայունարար ոստիկանական ստորաբաժանումների գերազանցության կենտրոն, որտեղ կայացել է հանդիպում կենտրոնի տնօրեն գեներալ-մայոր Ջիովաննի Պիետրո Բարբանոյի հետ: Այցի շրջանակում ձեռք են բերվել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ: