|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 9-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի մոտակայքում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ ՌԴ քաղաքացի՝ 1980 թ. ծնված Ստանիսլավ Չ.-ը՝ կորցնելով հավասարակշռությունը ընկել է ձորը (մոտ 35մ բարձրությունից):
Փրկարարները Ս. Չ.-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: