|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Օրերս թերթերից մեկին տված հարցազրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով թանկացումներին և աղքատների վրա դրանց ազդեցությանը, ասել էր, թե թանկացումը չի վնասի աղքատին, քանի որ նա ինքն է խուսափելու թանկացած ապրանքներից:
Yerkir.am-ն այսօր փորձեց պատգամավորից ճշտել` արդյո՞ք պատգամավորին հարիր է նման հայտարարություններ անելը: Հակոբյանը պատասխանեց. «Առանց իմ պատասխանի... Գնա, գրի էն, ինչ ուզում ես»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը` մարդիկ նրա հրաժարականն են պահանջում, արձագանքեց. «Դուք էլ գնացեք, պահանջեք»:
Պատգամավորն այնուհետև հորդորեց. «Գնացեք, իմ ասածը ճիշտ կարդացեք»:
Yerkir.am-ի հարցին էլ` Հայաստանում աղքատներ կա՞ն, Հակոբյանը պատասխանեց. «Դուք աղքա՞տ եք»:
Մեր դիտարկմանը, թե ինքն է այդպիսի հայտարարություն արել, թե Հայաստանում աղքատներ չկան, պատգամավորը պատասխանեց. «Ես զբաղված եմ, գնացեք»:
Լրագրողի հարցին` չի պատրաստվո՞ւմ հնչեցրած հայտարարությունների համար ներողություն խնդրել հանրությունից և հրաժարական տալ, կրկին պատասխանեց. «Գնացեք, միացեք իմ հրաժարականը պահանջողներին»: