|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Այսօր կառավարության նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկը, որը պայմանավորված է մի քանի միջազգային պայմանագրերի վավերացմամբ և ԵՏՄ մաքսային օրենսգրքի ընդունման կարևորությամբ: ԿԲ նախագահը առաջարկեց փաթեթում ներառել նաև ԿԲ օրենքների փոփոխության մասին նախագծերը: Այսպիսով` ԱԺ արտահերթ նիստը կգումարվի 2017 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 10:00-ին:
Օրակարգում կլինեն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանըպետական արտահանման վարկ տրամադրելու մասին», «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին»,«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու մի շարք այլ հետաքրքիր նախագծեր, այդ թվում նաև՝ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը: