|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Mediaset Group-ը «X Style» ծրագրի շրջանակներում ներկայացրել է Լիբանանն ու մայրաքաղաք Բեյրութը՝ լայն տեղ հատկացնելով նաև հայությանը վերաբերող հարցերին:
Իտալացի լրագրողներ Թիզիանա Քափրոնին և Ռաֆայելա Պիանչին այդ շրջանակներում ժամանել են Լիբանան և նյութեր հավաքել այդ ծրագրի համար: Նրանք այցելել են նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մայրավանք, Բիքֆայայի Ս. Աստվածածին վանք և Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան, ինչպես նաև հարցազրույց արել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ: Վեհափառի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձ է արվել նաև Հայոց ցեղասպանությանը: