|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Հրապարակը» գրում է.«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» խանութների ցանցը հնարավոր է վաճառվի։ Այս օրերին բանակցություններ են ընթանում ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, որն ուզում է էլ ավելի ընդլայնել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը՝ ի հաշիվ «Կրպակի»։
Ի դեպ, «Կրպակը» նախկին «Սթար» սուպերմարկետների ցանցն է, որի տիրոջը ժամանակին սնանկացրին ու ստիպեցին վաճառել։ Բայց գնորդներն էլ, փաստորեն, չկարողացան աշխատեցնել ու շահույթ ստանալ, քանի որ ՍԱՍ-ի ու Սիթի-ների մրցակցությանը դիմանալը հեշտ չէ։
Արման Սահակյանը մեր այս տեղեկությանն ի պատասխան ասաց, որ այս պահին պաշտոնապես որևէ բան չի կարող ասել։ Ըստ երևույթին՝ սպասում են գործարքը կայանա, հետո հրապարակեն։
Հիշեցնենք, որ Սահակյանների ընտանիքին են պատկանում «Սովրանո» ընկերությունը, «Պրեսստենդ» գործակալությունը և «Շիրակ» ֆուտբոլային թիմը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: