Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը սկսելուց առաջ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկեց կա'մ քննարկել Հայաստանի` ԵՏՄ-ից դուրս գալու` «Ելք»-ի առաջարկը, կա'մ ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը:
Նշենք, որ հանձնաժողովում երկու հարցն էլ քննարկման է դրվել:
«Եթե ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվելու, ճիշտ կլինի քննարկել միայն այդ հարցը, կամ գոնե պետք է հարցերի քննարկման տեղերը փոխել»,- ասաց Ռուստամյանը:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ եթե որոշվի ստեղծել նման հանձնաժողով, դա պետք է վավերացնի ԱԺ-ն, ուստի պետք է քննարկել հարցերը` ըստ օրակարգի: Նա հայտնեց, որ նախ քննարկվելու է հանձնաժողովի ստեղծման հարցը:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արմեն Ռուստամյանի ասածը տրամաբանական է, ուստի նախ կքննարկվի հանձնաժողով ստեղծելու հարցը, հետո միայն ԵՏՄ-ից դուրս գալու հարցը: