|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ինչպես տեղեկացրել էինq՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 20-ամյա երիտասարդի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Սեպտեմբերի 10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 22.40-ին, «գլխուղեղի տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ ստացիոնար բուժման տեղափոխված, 1997 թ. ծնված Ալբերտ Սաֆարյանը սեպտեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, մահացել է:
Քննությունը շարունակվում է: