կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-31 13:54
Աշխարհ

Էրդողանի հետ զրուցելը զիլ չէ. Մակրոն

Էրդողանի հետ զրուցելը զիլ չէ. Մակրոն

Ֆրանսիայի երիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույցի ընթացքում անուղղակիորեն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրուցելը «զիլ չէ»:

Ըստ Demokrathaber-ի՝ Մակրոնը նշել է, որ երկրի ղեկավար լինելն այնքան էլ երանելի  գործ չէ, որքան մարդիկ են կարծում: «Ես մարդ եմ, ով տասը օրը մեկ պարտավոր է Էրդողանի հետ խոսել»,- որպես օրինակ՝ նշել է նա:

Հարցազրույցի ավարտին Մակրոնը շեշտել է, որ իր ասածն Էրդողանին քննադատելու կամ ծաղրելու միտում չի ունեցել: «Պարոն Էրդողանի հետ հանդիպումները միշտ շատ լուրջ են»,- ասել է նա: