Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հասկանալի է, որ որքան հայտնի է մարդը, այնքան շատ են նրա հետ ընթրել ցանկացողները: Հասկանալի է նաեւ, որ որքան շատ են ինչ-որ մեկի հետ ընթրել ցանկացողները, այնքան թանկ է նրա հետ ընթրիքը: Այս առումով այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը երեկ, չթողնելով, որ Քիմ Քարդաշյանը երկարատեւ թռիչքից հետո մի քանի ժամ հանգստանա «Մարիոթ»-ի իր համարում, ընթրել է ամերիկահայ աստղի հետ:
Ինչպես արդեն ասացինք, հասկանալի է, որ Լեւոն Մարտիրոսյանը դրա համար վճարել է, եթե, իհարկե, Քիմի հետ մտերիմ կամ արյունակցական կապեր չունի: Իսկ Քարդաշյանի հետ արյունակցական կապ ունենալն ամենեւին էլ ամոթ բան չէ. օրինակ` Մեծ Բրիտանիայի վարչապետը, իր իսկ հայտարարության համաձայն, նման կապեր ունի: Թե ի՞նչ են քննարկել Քարդաշյանը եւ Մարտիրոսյանը, հստակ հայտնի չէ եւ, անկեղծ ասած, առանձնապես հետաքրքիր էլ չէ:
Ամենահետաքրքիրն այլ է` ինչո՞ւ է Մարտիրոսյանն իր ֆինանսական հնարավորությունները թաքուն պահում: Այնինչ` վատ չէ, որ մեր ԱԺ-ում կա այնպիսի հնարավորությունների տեր զիլ տղա, ով կարող է Քիմ Քարդաշյանին ընթրիքի հրավիրել:
Ի դեպ, որքա՞ն է ՀՀ ԱԺ պատգամավորի աշխատավարձը, կարծես թե` ճիշտ 300 հազար, բայց` դրամ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ