Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Ինչպես հաղորդում է ԱԻն լրատվական ծառայությունը, օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում (Դաբա գյուղի մոտ): Նախնական տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 5 հա բուսածածկ տարածք:
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի միջոցով (Virtual OSOCC ազդարարման համակարգ) Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:
ՀՀ նախագահի հրահանգով և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարությունն արագ ձեռնամուխ եղավ հարևան Վրաստանին աջակցությունը կազմակերպելու գործընթացին՝ հաշվի առնելով հրդեհի տարածքում առկա կրակի օջախներին մոտենալու ցամաքային ուղիների առկայությունը:
Օգոստոսի 22-ին, ժամը 16.30-ին ՀՀ ԱԻ նախարարությունից Վրաստան ուղևորվեց փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ: