Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում նշեց, որ արգելոցային ռեժիմում մարդու միջամտությունմ օրենքով արգելված է: Նախարարը միևնույն ժամանակ հայտնեց, որ քննարկում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման նոր պլանը:
«Ցանկանում ենք արգելոցի տարածքում ընդգրկել այնպիսի տարածքներ, որոնք ունենան ավելի թույլ ռեժիմ, ինչպիսին արգելավայրային ռեժիմներն են, և որտեղ` առանձին տեղերում, թույլատրվում են վերականգնողական աշխատանքներ, բայց բուն արգելոցի տարածքում օրենքի պահանջ է, որ չի կարող որևէ ձևով արհեստական կամ մարդու միջամտությամբ բուսածածկ տարածք վերականգնվել»,- շեշտեց նա:
Հարցին` հնարավո՞ր է` արգելոցի մոխրացած տարածքը հետագայում հանձնվի որևէ այլ կազմակերպության,պատասխանեց, որ օրենքի պահանջ է, որ որևէ միջամտություն արգելոցում չլինի, և հակառակը` կառավարման նոր պլանով նախատեսվում է ընդլայնել հատուկ պահպանվող տարածքի սահմանները:
«Վստահեցնում եմ մեր հանրությանը` «Խոսրովի անտառ» պետական արգելոցը 60 տարի ինչպես արգելոց եղել է, շարունակելու է լինել»,- հայտարարեց նախարարը:
Ինչ վերաբերում է հրդեհի պատճառներին, ապա նա ընդգծեց, որ հրդեհի առաջացման պատճառների մասով հարուցված է քրեական գործ, և որ մեղավոր անձինք կկրեն խիստ պատիժներ: Հրդեհի կանխամտածված լինելու մասին խոսակցություններն էլ Մինասյանը համարեց անհնարին և բացառեց դա: