|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հուլիսի 27-ին, ժամը 08:58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի արտաքին պատը (մոտ 20 քմ) փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան ննջասենյակի պատի արտաքին շերտից մոտ 12 քմ հատված:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով գործունեության բաժնի, քաղաքաշինության վարչության պետերին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: