Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում: «Известия»–ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն իր դիրքորոշմամբ գիտակցաբար կործանում է ՌԴ-ի հետ հարաբերությունները ։
«ՀՀ ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարիների պատմությունը, գիտակցաբար տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,– ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Երևանի այս գործելաոճը դրսևորվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայում ծառայություն իրականացնող ՌԴ զինծառայողներին ու առհասարակ ամբողջ ՀԱՊԿ-ն սևացնելով։
«Վերջին մի քանի տարվա պատմությունը խեղաթյուրվում է պարոն Փաշինյանի և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է` Երևանում չեն հիշատակում, որ հենց ՀԱՊԿ-ն է բազմիցս պաշտպանել Հայաստանի շահերը ծանր իրավիճակներում և 2021 թվականին պատրաստ է եղել իր խաղաղապահ առաքելությունն ուղարկել Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):