|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այսօր կեսօրին Երեւան-Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 365-րդ կիլոմետրում հորդառատ անձրեւների հետեւանքով խոշոր փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես «Երկիր»-ին հայտնեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, այս պահին ճանապարհը փակ է, իսկ ճանապարհաշինարարները փորձում են ժամանակավոր ճանապարհ բացել Մեղրի գետի ափի երկայնքով, քանի որ փլուզումը դեռ շարունակվում է:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ են տալիս երթեւեկել այլընտրանքային` Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհով: