|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում իրազեկել է անձնագիր ստանալու ժամկետների նոր փոփոխության վերաբերյալ:
«Մինչ այժմ անձնագիրը առավել սեղմ ժամկետում՝ երրորդ աշխատանքային օրը լրացուցիչ վճարի դիմաց ստանալու համար քաղաքացին կարող էր դիմել միայն Երևան քաղաքի անձնագրային ծառայություներ: Այժմ այդ հարցով կարելի է դիմել նաև մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններ, որը զերծ է պահում Երևան հասնելու նպատակով լրացուցիչ ծախս կատարելուց: Մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններում կան կոնկրետ օրեր, որ հնարավոր չէ կնքել եռօրյա պայմանագիր:
Այդ օրերի համար կարող եք տեղեկանալ անձնագրային ծառայություններից: Երրորդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու համար լրացուցիչ վճարը կազմում է 10.000 դրամ, իսկ կորստյան հիմքով նշված ժամկետում ստանալու դեպքում՝ 50.000 դրամ: