|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՊԲ-ում մեծ կարևորություն են տալիս ոչ միայն մարտավարական առարկաներին, այլև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց կիրառմանը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրադրությունում: Հենց այդ նպատակով էլ պաշտպանության բանակի մի խումբ սպաներ հուլիսի 18-ից 19-ը ներգրավված էին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի կողմից անցկացվող սեմինար-պարապմունքներին, որոնք ուղղված էին մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց պահպանման կարևորությանը:
Սեմինարների ընթացքում անձնակազմը ստացել է տեսական գիտելիքներ, ներգրավվել տարբեր գործնական պարապմունքներում, որոնք հիմնականում վերաբերում էին պատերազմական իրադրությունում մարդասիրական նորմերի խախտումները բացառելուն: