|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկրորդ ստուգողական խաղում 2:1 հաշվով հաղթական տարավ «Ռեալ Սոլթ-Լեյք»-ի նկատմամբ:
20-րդ րոպեին հաշիվը բացեցին ՌՍԼ-ի ֆուտբոլիստները: 9 րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 38-րոպեին Ռոմելու Լուկակուն առաջ մղեց մանկունյացիներին: Ամերիկյան թիմի կազմում խաղին հայտավորված չէր Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիտ Յուրա Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ ստուգողական խաղում ՄՅՈւ-ն հաղթել էր «Լոս Անջելես Գելեքսի»-ին: Այդ խաղում նույնպես Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել:
Henrikh Mkhitaryan goal vs Real Salt Lake от Armsport.am на Rutube.