|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Անկարայի գլխավոր դատախազության կողմից ընթացող` հակագյուլենական գործողությունները շարունակվում են:
Ըստ Milliyet-ի` հակագյուլենական հերթական գործողությունն այս անգամ իրականացվել է Թուրքիայի վարչապետի նստավայրում և դրան կից կառույցներում:
Թուրքիայում ահաբեկչական համարվող և նախորդ տարվա հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ իշխանությունների կողմից մեղադրվող կազմակերպության` FETO-ի հետ գաղտնի հարաբերություններ ունենալու, գյուլենականների շրջանում հայտնի ByLock հաղորդակցության ծրագիրն օգտագործելու մեղադրանքով ձերբակալման որոշում է կայացվել նստավայրում աշխատող 43 պաշտոնյանի նկատմամբ: Նրանցից մի քանիսը գործողության ընթացքում ձերբակալվել է:
Մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: