|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երեւանի Կենտրոն համայնքի ընդհանուր իրավասության դատարանում առավոտյան մեկնարկել է 10-ի գործ անունը ստացած դատաքննությունը:
Դատարանում են հայտնվել ապրիլի 22-ին Դատախազության դիմաց խաղաղ հավաք իրականացնողները: Նրանք, ի շարս հազարավոր այլ քաղաքացիների, ՀՀ գլխավոր դատախազության դեմ բողոքի ակցիա էին իրականացնում Սյունիքում իրավական ամենաթողության ու տասնյակ սյունեցիների բերման ենթարկելու դեմ։
Դատարանը փորձում է պարզել քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը և Նարեկ Մանթաշյանն են եղե՞լ ՀՀ գլխավոր դատախազության առջև վանկարկողները, և արդյոք նրանց տրված բնորոշումները համարվո՞ւմ են խուլիգանություն: