|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աշնանը կհանվի արդեն երկար ժամանակ երկրում հաստատված արտակարգ դրությունը:
Ըստ Demokrathaber-ի՝ Մակրոնը նշել է, որ արտակարգ դրությունը հանելով՝ Ֆրանսիայում վերահաստատվելու է ազատությունը: «Այդ ազատությունը հզոր ժողովրդավարության երաշխիքն է»,- նշել է նա:
Նշենք, որ Ֆրանսիայում արտակարգ դրություն է հաստատվել 2015 թվականի նոյեմբերից: Այն երկարացվել է 4 անգամ: