|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ չի խուսափել բանակում ծառայությունից։ «Ես ՀՀՇ-ի իշխանության օրոք ընդունված օրենքով չեմ ծառայել: 92 թվականին ընդունվելով տարկետման իրավունքով, չլինելով պաշտոնյա, սովորական ծառայողի ընտանիքի զավակ, 98 թվականին ավարտել եմ բժշկական համալսարանը։ Իհարկե, լավ կլիներ: Բայց հիշեք, որ ինչպես հազարավոր այլ բժիշկներ, ես էլ բժշկական ծառայության սպա եմ»,- պարզաբանեց նա:
Անդրադառնալով հարցին, թե նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բժշկական ծառայություն մատուցե՞լ է, թե՞ ոչ, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես մասնագիտությամբ դատական բժիշկ եմ: Այո, պատերազմի ժամանակ, ցավոք, եղան զոհեր, բայց իմ մասնագիտական գիտելիքների կարիքը չկար»: