կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 22:20
Հասարակություն

Երևանի կենտրոնում կտեղադրվի Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը

Երևանի կենտրոնում կտեղադրվի Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը

2018 թ-ին Հայաստանի առաջին հանրապետության նշվելիք 100-ամյա հոբելյանի շրջանակում Հանրապետության հրապարակի մուտքում վեր է խոյանալու Առաջին հանրապետության հիմնադիր, Հայ ազգային-ազատագրական պայքարի, հասարակական-քաղաքական, ռազմական ականավոր գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը։

Եվ այսպես. մրցույթի պայմաններն են`  հուշաձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական և հասարակական գործչի կերպարը, արտահայտի նրա ազգային- գաղափարական արժեքը:  

Հուշարձանի տեղադրումը նախատեսվում է Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ համաձայն կից ներկայացված սխեմայի:  Հուշարձանի պատվանդանի համար առաջարկվող հողատարածքը չպետք է գերազանցի 16.0մ 2 :  

Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերի և նյութի ընտրությունը թողնվում է· հեղինակի հայեցողությանը:  Հուշարձանի դիրքը պետք է ապահովի լավագույն դիտակետեր և նպաստի տարածության մեջ՝ մասշտաբի առումով ճիշտ ընկալմանը:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող պարտադիր նյութերն են` տարածքի գլխավոր հատակագիծը Մ 1:1000,  Ճարտարապետական փռվածքները, հուշարձանի մասշտաբը, ձևը և նյութը արտահայտող գծագրերը Մ 1:50,  Հուշարձանի հիմնական մասի մանրակերտը,·  Բացատրագիրը /2 օրինակ /, Անհրաժեշտության դեպքում կարելի է ներկայացնել առաջարկը պարզաբանող լրացուցիչ նյութեր:

 Առաջին մրցանակ` հեղինակը /հեղինակային խումբը/ ստանում է հուշարձանը իրականացնելու իրավունք:  Երկրորդ մրցանակ` հեղինակը /հեղինակային խումբը/ պարգևատրվում է 1500 դոլարին համարժեք դրամով,  երրորդ մրցանակ` հեղինակը /հեղինակային խումբը/ պարգևատրվում է 1000 դոլարին համարժեք դրամով:

 Մրցութային առաջակությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2017թ. օգոստոսի 10-ը հետևյալ հասցեյով. Արգիշտի փողոց հ. 1, հարկ 2-րդ:  Գծագրերի աջ կողմում վերևի անկյունում վեցանիշ թվով նշվում է նախագծի ծածկագիրը՝ շրիֆտի բարձրությունը 15 մմ:  Գործը ներկայացնելիս փակ ծրարի մեջ համապատասխան ծածկագրով ներկայացվում է հեղինակը կամ հեղինակային կազմը և մասնակցության տոկոսը: