| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին Փաստաբանների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ: Դատելով փետրվարին կայացած ՓՊ խորհրդի ընտրություններից՝ այս անգամ ևս թեժ մրցակցություն և լարվածություն կլինի ՓՊ ներկա նախագահ Արա Զոհրաբյանի և նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի թիմերի միջև: Արա Զոհրաբյանը կառաջադրի իր թեկնածությունը, իսկ թե ով կլինի նրա մրցակիցը, դեռ հայտնի չէ: Օրերս մեր թղթակիցը զանգահարել էր Ռուբեն Սահակյանին՝ պարզելու, թե արդյոք առաջադրվելո՞ւ է ՓՊ նախագահի ընտրություններում, սակայն նա հայտարարել էր. ««Հրապարակին» ոչինչ չեմ ասում, ես գիտեմ, թե ում պատվերն եք կատարում»:
Հիշեցինք, որ պատվեր կատարելը փաստաբանական որոշ շրջանակներում շատ նորմալ գործառույթ է համարվում, և չվիրավորվեցինք Ռ. Սահակյանի հայտարարությունից: ՓՊ շրջանակներում քննարկվում է, որ եթե անգամ Ռուբեն Սահակյանը չառաջադրվի, ապա նրա թիմից որևէ մեկը կմասնակցի, գուցե Լուսինե Սահակյանը, քանի որ թեկնածություն առաջադրելու համար առնվազն 10 տարվա փաստաբանական ստաժ է պետք, որը ոչ բոլորն ունեն:
Նշենք, որ ՓՊ նախագահին ընտրում է փաստաբանների ընդհանուր ժողովը՝ փակ քվեարկությամբ: Ընտրվում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուն՝ 4 տարի ժամկետով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: