Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր ոխերիմ թշնամի հարևանները դարձյալ տարբերվեցին: Երեկ դեռևս անհայտ պատճառներով ադրբեջանական կողմն է անցել ինչ-որ տղամարդ, որին տեղացիները բռնել են և փոխանցել զինվորներին: Այսօր նրան արդեն ներկայացնում են որպես հայ դիվերսանտ: Սակայն միայն մեկ լուսանկարն արդեն խոսում է ամեն ինչի մասին:
Այսպես` բեմադրված հարցաքննության ժամանակ աչքի են ընկնում վայ-բեմադրիչների հետևյալ վրիպումները.
1.Հանդերձանք հայկական չէ, կամուֆլյաժը` նույնպես:
2. Ենթադրենք` նա իսկապես սուպեր ստորաբաժանումից է, որի հանդերձանքը չի համապատասխանում զինվորականին: Այդ թվում հասկանալի չէ` ինչո՞ւ է նա զրահաբաժկոնը քաղաքացիական հագուստի վրայից հագել:
3. Թարգմանիչը չի սպասում, որ «դիվերսանտն» ավարտի իր միտքը և միանգամից սկսում է թարգմանել, և տպավորություն է, որ նա չի թարգմանում այն, ինչ ասում է «դիվերսանտը»:
4. «Դիվերսանտի» խոսքն անհասկանալի է: Ենթադրենք, որ դա արատի հետևանք չէ, այլ այն բանի, որ նրան ծեծել են, սակայն այն հատվածում, որտեղ նա խոսում է դիվերսիայի մասին, նա այնպիսի հիմարություն է դուրս տալիս, որ նման բաներ չի կարող ասել անգամ սովորական զորակոչիկը, էլ ուր մնաց` հատուկջոկատայինը:
5. Մենք, իհարկե, խնդիրներ ունենք ժողովրդագրության հետ, սակայն անգամ լուսանկարից երևում է, որ այդ մարդը 50 տարեկան է, իսկ թոշակառու հատուկջոկատայիններ մենք չունենք»: