Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քիչ առաջ մեկնարկեց և մեկ ժամով հետաձգվեց «Սասնա ծռեր»-ի գործով երկրորդ դատական նիստը:
Նախքան նիստի սկսվելը դատական կարգադրիչները փորձեցին զննել այս գործով ամբաստանյալների տասնյակ պաշտպանների պայուսակները, սակայն նրանք թույլ չտվեցին: Փաստաբանները պնդում են, որ դատարանի շենքում ոտնահարում են օրենքը, կարգադրիչներն իրավունք չունեն բացելու իրենց պայուսակները, քանի որ չի բացառված, որ պայուսակում փաստաբանական գաղտնիք պարունակող նյութեր լինեն:
Պաշտպանների ներկայությունը դատական նիստին ապահովելու նպատակով նիստը հետաձգվեց:
Նշենք, որ դատավարության մասնակիցների, ամբաստանյալների հարազատների և լրագրողների համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով որոշում էր կայացվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում քննվող գործը տեղափոխել և քննել համեմատաբար մեծ դատական նիստերի դահլիճ ունեցող` Ավանի դատարանում:
Ավելին` օրեր առաջ, անվտանգության նկատառումներից ելնելով, հիշյալ դատարանի դահլիճն ապակեպատել էին, որպեսզի բացառեն ամբաստանյալների և նրանց հարազատների միջև շփումը: Դատական դեպարտամենտից հավաստիացրել էին, որ լրագրողների համար դատական նիստը լուսաբանելու խնդիրներ նման ձևով կահավորված դահլիճը չի առաջացնի, սակայն այս նիստին պարզ դարձավ, որ ոչ միայն այս դահլիճում տեսանկարահանելն է անհնար, այլև ձայնագրառում կատարելը:
Նշենք, որ ամբաստանյալների հարազատների մեծ մասը դատարանի շենքից դուրս են, նրանց չի հաջողվել տեղավորվել նիստերի դահլիճում: