|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Պետո Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցտեսութիւն... Սիրելի ընկերներ, գործընկերներ եւ բարեկամներ, Յունիս 30, 2017-ը ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակէն ներս աշխատանքային վերջին օրս է: Յուլիս 25-ին արդէն ընտանիքով կը տեղափոխուինք Պէյրութ, Լիբանան: Նախ եւ առաջ շնորհակալութիւն կը յայտնեմ այն անձանց, որոնք վստահեցան զիս այս պատասխանատու գործը եւ պաշտօնը. Հայ Դատի Պրիւքսելի գրասենեակի աշխատակազմին մաս կազմելը մեծ պատիւ է ինձ համար, եւ կ'ուզեմ հաւատալ, որ արդարացուցի ինձմէ ակնկալիքները:
Ձեր հետ համագործակցութիւնը ինձ նոր բաներ սորվեցուց, ուժ, կորով եւ թափ տուաւ մնալու համար քաղաքական պատնէշի վրայ՝ յանուն մեր Դատին, Հայաստանին եւ Արցախին: Յարութ Շիրինեանը (Harout Chirinian) արդէն Պրիւքսել է եւ աստիճանաբար պիտի ստանձնէ իմ պատասխանատուութիւններս: Վստահ եմ, որ նոյնքան եւ աւելի պիտի համագործակցիք իր հետ եւս: Հաղորդակցութեան համար տուեալները կը մնան նոյնը ([email protected], բջջ. +32475525318, գրս. +3227327026/27): Անձնապէս իմ հետ կապուելու համար՝ կը շարունակեմ մնալ ընկերային ցանցերուն վրայ: Լաւ մնացէ'ք, յաջողութիւն ձեր բոլորին, Պետօ»: