կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-24 21:51
Հասարակություն

Աբովյանում արկ է հայտնաբերվել

Աբովյանում արկ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Փայլ» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է արկ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը սակրավորներով:

Պարզվել է, որ հայտնաբերվել է «Բ-21» զրահամեքենայի արկ (122 մմ) առանց պայթուցիչի. արկը հանձնվել է Աբովյանի ՈԲ աշխատակիցներին: