կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-15 22:19
Մշակույթ

Խնդիրներ` թանգարաններում

Խնդիրներ` թանգարաններում

Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի  նախարարության մամուլի ծառայությունը, այսօրվա թռուցկաժողովում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանձնարարեց մանրակրիտ ուսումնասիրել և հաշվետվություն կազմել, թե Հայաստանի պետական ո′ր թանգարանների ո′ր նմուշներն են վերջին տարիներին ցուցադրվել օտար երկրներում և ի′նչ պայմաններով.
«Եթե կիրառվել է փոխադարձության սկզբունքը, այսինքն, եթե փոխադարձաբար նմուշներ են բերվել և նույն պայմաններով ցուցադրվել Հայաստանում՝ պետք է դա արձանագրել։ Իսկ եթե գումարով են տրվել օտար երկրներում ցուցադրության՝ պարզել, թե դրանով որքա′ն գումար են վաստակել մեր թանգարանները, և որտե′ղ են այդ գումարները։ Եթե չկա գումար, սա արդեն խնդիր է, իսկ եթե չկա թե′ փոխադարձություն, թե′ գումար, սա արդեն շատ լուրջ խնդիր է»։

Համապատասխան պայմանագրերի ուսումնասիրումն, ըստ նախարարի, նաև հնարավորություն կտա ծրագրելու օտար երկրներում ցուցահանդեսների կազմակերպումը հաջորդ և առաջիկա մյուս տարիների համար։