Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախնական տվյալներով՝ Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է մասնակցության 40, 99 տոկոսը: Այս մասին ԿԸՀ-ում հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ասաց, որ 20.00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել է հաշվարկի գործընթացը:
Ստորև ներկայացնում ենք ընտրությանը մասնակցողների թիվը՝ ըստ վարչական շրջանների.
Աջափնյակ վարչական շրջանում՝ ընտրության իրավունք ունեցող 84 522 քաղաքացիներից իրենց ընտրական իրավունքն իրացրել են 38 279 հոգի կամ ընտրողների 45,29 տոկոսը
Ավան վարչական շրջանում՝ 39 848 ընտրողներից մասնակցել են 21 021-ը կամ ընտրողների 52,75 տոկոսը
Արաբկիրում՝ 95 573 ընտրողներից մասնակցություն են ցուցաբերել 37 105 ընտրող կամ 38,82 տոկոս
Դավթաշենում՝ 32 356 ընտրողներից մասնակցություն են ունեցել 14 131 հոգի կամ ընտրողների 43,67տոկոսը
Էրեբունի վարչական շրջանում՝ 93 154 ընտրողից մասնակցել է 37 916 ընտրող կամ 40,70 տոկոս մասնակցություն
Կենտրոնում՝ 95 855 ընտրողից մասնակցել է 36 925-ը կամ 38,52 տոկոսը
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 107 779 ընտրողից ընտրության գնացել է 35 874 քաղաքացի կամ ընտրողների 33,28 տոկոսը,
Նոր-Նորք վարչական շրջանում՝ 100 481 ընտրողից մասնակցել է 41 236-ը կամ ընտրողների 41,04 տոկոսը
Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 10 700-ից մասնակցել է 5 422 ընտրող, կամ 50,67 տոկոսը
Նուբարաշենում՝ 8 133 ընտրողից մասնակցել է 4 283 ընտրող, կամ 52,66 տոկոսը
Շենգավիթ վարչական շրջանում՝ 114 935 ընտրողից մասնակցել է 53 493 հոգի կամ ընտրողների 46,54 տոկոսը
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 58 811 ընտրողից իր քաղաքացիական պարտքն է կատարել 19 541 քաղաքացի կամ ընտրողների 33,23 տոկոսը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ՀՀԿ-ն,«Երկիր ծիրանի»-ն, «Ելք»-ը: