|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը: ԴԱՀԿ նախկին պետ և 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ անակնկալ է պատրաստել և շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու խորհրդարանում:
«Ես անելու եմ անակնկալ, շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություն է լինելու, որի մասին հիմա չեմ ուզում բարձրաձայնել»,- ասաց նա՝ հավելելով, ոչ օրենսդրական նախաձեռնությունը դատաիրավական ոլորտին է վերաբերելու:
Անդրադառնալով «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների մասնակցությամբ հայտնի ձայնագրությանը, Պողոսյանը կարծիք հայտնեց, որ այն կարող է լինել ոչ իրական: «Շատ հարցականներ կան այդ ամենի մեջ: Ես վստահ չեմ, որ այդ ամենն իրականություն է: Համապատասխան մարմինները թող զբաղվեն դրանով»,- ասաց Պողոսյանը:
Ի դեպ, Պողոսյանը համաձայն չէ այն մտքի հետ, թե նոր խորհրդարանը համալրված չէ ինտելեկտուալ մարդկանցով: «Ես կարծում եմ, որ մենք ունենք բավականին հմուտ խորհրդարան, ձևավորվել է խորհրդարան, որը բաղկացած է մարդկանցից, ովքեր ունեն տեսական և գործնական գիտելիքներ»,- ասաց նա: Խոսելով ապրիլի 2-ին կայացած ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ծախսված գումարների մասին՝ Պողոսյանն ասաց. «Նորից ու նորից ուզում եմ ասել, որ ընտրությունների վրա գումարներ ծախսել է Հանրապետական կուսակցությունը սահմանված կարգով, ինչքան որ պետք է ծախսվեր: Գոյություն ունի համապատասխան չափ, և ՀՀԿ-ն այդ չափով ծախսել է»: