կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 12:15
Քաղաքական

Միհրան Պողոսյանը խոստանում է գործով ապացուցել, որ արժանի է եղել ձայներին

Միհրան Պողոսյանը խոստանում է գործով ապացուցել, որ արժանի է եղել ձայներին

ԴԱՀԿ նախկին պետ, այժմ արդեն ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը Սերժ Սարգսյանի՝ երեկ ԱԺ-ում ունեցած մեկուկես ժամանոց ելույթից հասկացել է, որ այն ավտանգության և առաջընթացի մասին էր: «Սարգսյանը խոսում էր նաև օրենքի երկիր կառուցելուց»,- ասաց նա:

Հարցին՝ Հայաստանը օրենքի երկիր դարձնել չե՞ք վախենում, Պողոսյանը պատասխանեց. «Մենք աշխատում ենք ամեն ինչ անել, որ Հայաստանը մի օր դառնա հարյուր տոկոսանոց օրենքի երկիր»:

«Հարյուր տոկոսանոց օրենքի երկիր չլինե՞լն է պատճառը, որ այսօր շատ մարդիկ պատգամավորի կարգավիճակում հայտնվել են խորհրդարանում, ոչ թե այնտեղ, ուր իրենց արժանի տեղն է» հարցին արձագանքեց. «Ուրեմն` գնահատականը տվել է ժողովուրդը, և ոչ մի լրագրող, ՀՀ ոչ մի քաղաքացի իրավունք չունի ժողովրդի ձայնը կասկածի տակ դնելու: Այսօր այստեղ գտնվում են մարդիկ, ովքեր տասնյակհազարավոր ձայնի բարձրացնողն են խոհրդարանում: Եվ ես բազմիցս ասել եմ` պետք է թողնել ինտրիգները, պետք է հասկանալ, որ այսօր մենք ունենք անելիքներ: Պետք է հասկանանք, որ այսօր ձևավորվել է մի խորհրդարան, որն ունի անելիքներ, և ժողովուրդը սպասում է: Հիմա մենք պետք է գործով ապացուցենք, որ մենք արժանի ենք եղել այդ ձայներին»: