Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը ներառել է կառավարության համապատասխան որոշման փոփոխություն, որը նպատակ ունի ապահովել կաբոտաժային փոխադրումների ազատականացման ծրագիրը:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև տրանսպորտի բնագավառում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելուց հետո ԵՏՄ տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է համարվում անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը, որը հնարավորություն կտա ԵՏՄ անդամ-պետությունների բեռնափոխադրողներին առավել արդյունավետ կազմակերպելու միջազգային բեռնափոխադրումները:
Կաբոտաժային փոխադրումների ազատականացման փուլային ծրագրի համաձայն 2016 թվականի հունվարի 1-ից անդամ-պետությունների տարածքում պետք է իրականացվեն կաբոտաժային փոխադրումները: Կաբոտաժային փոխադրումների ծրագիրը իրականացվելու է 4 փուլով: Առաջարկվում է որոշման մեջ կաբոտաժային փոխադրումները արգելող դրույթը խմբագրել։
Իրավական ակտի փոփոխման նպատակն է`
1) Կանոնակարգելու ԵՏՄ անդամ-պետություններում հաշվառված միջպետական բեռնափոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումները.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված բեռնափոխադրողներին ընձեռնել հնարավորություն միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո իրականացնել անդամ-պետության տարածքում մեկ կաբոտաժային բեռնափոխադրում.
3) Նկատի ունենալով, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություն, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի։
Ակնկալում ենք թույլատրել հայ բեռնափոխադրողներին Ռուսաստանի Դաշնությունում, Ղրղստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում միջպետական բեռնափոխադրումը ավարտելուց հետո իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում: Այն հնարավորություն կտա հայ բեռնափոխադրողին զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և լրացուցիչ եկամուտի աղբյուր կհանդիսանա հայ բեռնափոխադրողների համար:
Արդյունքում հայ բեռնափոխադրողների կողմից տվյալ բնագավառում կկատարվեն ներդրումներ, կթարմացվի տրանսպորտային պարկը, կզարգանան միջպետական բեռնափոխադրումները: