|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարություն ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որի՝ դատապարտյալի հետ երկարատև տեսակցության ժամանակ, որպես ծանրոց, հանձնուք կամ փաթեթ, կարող է փոխանցվել նաև ջերմային մշակում պահանջող սննդամթերք: Տվյալ սննդամթերքը կարող է պատրաստվել և օգտագործվել միայն երկարատև տեսակցության ընթացքում:
Այսպիսով` կվերացվի դատապարտյալների հետ երկարատև տեսակցության եկած անձանց կողմից բերված ջերմային մշակում պահանջող սննդամթերքի սահմանափակման արգելքը: Ի դեպ, դատապարտյալների մոտ երկարատև տեսակցության եկած անձինք ևս հնարավորություն կստանան օգտագործելու իրենց կողմից բերված սննդամթերքը:
Նշենք, որ գործող կարգով դատապարտյալին արգելվում է իր մոտ ունենալ ջերմային մշակում պահանջող սննդամթերք, սահմանափակվում է նաև վերջինիս մոտ երկարատև տեսակցության ժամանակ նման սննդամթերք բերելու և այն օգտագործելու հնարավորությունը, մինչդեռ երկարատև տեսակցության ժամանակ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները ջերմային մշակում պահանջող սննդամթերքի պատրաստման և օգտագործման համար: