Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կիևը խուսափում է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ շփումներից` մինսկյան համաձայնագրերի շրջանակում, սակայն դրանց չկատարման համար պատժամիջոցները սահմանվում են միայն Ռուսաստանի նկատմամբ. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք աշխատանքի մեր մասը ձգտում ենք բարեխղճորեն կատարել, սակայն Կիևը, ցավոք, խուսափում է Դոնեցկի և Լուգանսկի հետ ուղիղ երկխոսությունից, որի մասին խոսվում է մինսկյան փաստաթղթերում: Եթե ԵՄ-ի դիրքորոշումն այն է, որ բոլորը պետք է կատարեն իրենց պարտականությունները, ապա հարց է առաջանում`ինչո՞ւ պատժամիջոցները սահմանվում են միայն Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա:
Նշենք, որ Մոգերինին այցով գտնվում է Մոսկվայում: