Այսօր Երևան քաղաքի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք չենք թերագնահատում ոչ մեկին:Ես տեղյակ չեմ, թե ով ինչ մեղադրանքներ է հնչեցնում, ես շատ հստակ, դեռևս 2000 թվականներից նշել եմ իմ կարողությունների մասին, թող վերցնեն ուսումնասիրեն»:
Լրագրողների հարցադրումներին ասֆալտի վերաբերյալ՝ Տ. Մարգարյանը ասաց, որ արդեն մեկնաբանել է այդ մասին և թող վերցնեն և կարդեն: Նույնը հավելեց նաև տրանսպորտի մասին. «Տրանսպորտի ծրագիրը մանրակրկիտ ներկայացրել ենք, վերցրե՛ք և ուսումնասիրե՛ք»:
Լրագրողի այն հարցին, թե ակտիվ քարոզչություն վարելու է, օրինակ՝ հեծանիվ քշել, Մարգարյանը պատասխանեց. «Ինչի դա ակտիվ քարոզչություն է, դա առողջ ապրելակերպ է: Ակտիվ քարոզչությունը այ հիմա է, որ ժողովրդի հետ շփվում ենք»:
Տրանսպորտի գնի բարձրացման վերաբերյալ Էդմոն Մարուքյանի արած հայտարարությանը, Մարգարյանը պատասխանեց. «Չեմ լսել, թե ինչ է ասել Էդմոն Մարուքյանը Հյուսիսային պողոտայում, բայց առաջին անգամ եմ լսում, գոնե որպես քաղաքապետ, որ տրանսպորտի թանկացման երկու հարյուր դրամի մասին խոսեն»: