|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտին:
ՊՆ-ից հայտնում են, որ ներկայացնելով ս.թ. մարտի 28-ից ապրիլի 2-ը ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի արդյունքները` պաշտպանության նախարարը դեսպան Լաքոտի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Ֆրանսիայի հետ համագործակցությամբ խաղաղապահ կարողությունների հետագա զարգացման հնարավորությունները:
Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, կարեւորել է մասնագիտացված ֆրանկոֆոն ստորաբաժանումների եւ հումանիտար ականազերծման կարողությունների զարգացումը` Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Հումանիտար ականազեծման եւ փորձագիտության կենտրոնի հետ համագործացկությամբ: