կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-11 17:50
Հասարակություն

Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումային ծրագրի առաջարկ

Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումային ծրագրի առաջարկ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզերից շարունակում են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Ապրիլի 11-ի  դրությամբ ՀՀ Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում: 

 ՀՀ Արարարտի մարզի ներդրումային  ծրագրեր

 

N

Համայնք

Ծրագիրը

1

Տափերական

Օրգանական մթերքների արտադրություն և վերամշակման կազմակերպում

 

2

Ազատավան

Չորանոցի ստեղծում

 

3

Փոքր Վեդի

Գինու և մրգային օղիների արտադրություն

4

Ղուկասավան

Ջերմոցային տնտեսության հիմնում

 

5

Նոր կյանք

Ջերմոցային տնտեսության հիմնում

 

6

Վեդի

Չորանոցի և մրգի սառնարանի կառուցում

 

7

Արարատ գյուղական համայնք

Վիետնամական ցեղատեսակի խոզերի բուծման ֆերմերային տնտեսություն

 

8

Վեդի

Աղբի տեսակավորման կայանի կառուցում

 

9

Լուսաշող

Կաթի վերամշակում` «ԼենՀով»

 

10

Մասիս

Սպանդանոցի ընդլայնում և թափոնների վերամշակման հոսքագծի կառուցում` «Ոսկե կացին»